«Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարին ընտրվել է կուսակցության քաղաքական խորհրդի 11 հոգանոց կազմը:
Կուսակցության քաղխորհրդի անդամներ են դարձել Արամ Սարգսյանը, Սուրեն Աբրահամյանը, Հովիկ Արսենյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Լյովա Եղիազարյանը, Նորիկ Եղիազարյանը, Աշոտ Զաքարյանը, Սևակ Սաղաթելյանը, Ռաֆիկ Մկրտչյանը, Խաչիկ Սիմոնյանը և Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Հանրապետություն» կուսակցության համագումարի ընթացքում կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը հայտարարեց գալիք նախագահական ընտրություններում իր չառաջադրման որոշման մասին:









































