ԱԺ պատգամավոր Ալեքսանդ Արզումանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ի պաշտպանություն մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության հանրահավաքը վարում է մի մարդ, ով ոչ վաղ անցյալում գազային ատրճանակից կրակում էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի վրա: Բա որ ասում էի. հեռու չէ այն օրը, երբ Ռ. Քոչարյանը դատապարտելու է մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին…»:
Նշենք, որ այս օրերին Ազգային ժողովի 3 ընդդիմադիր խմբակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» անցկացնում են մարզային հանրահավաքներ, որը վարում է ԲՀԿ խմբակցության պատգմավոր Տիգրան Ուրիխանյանը:







































