Monday, 29 04 2024
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

«Պապ, ես ինձ սպանելու եմ, վրես չլացես». զինվորն ինքնասպան է եղել, քանի որ նրան սպառնացել են «փչացնել»

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործի դատական քննությունը:

Դատավճռով հաստատված է գնահատվել հետևյալը:

2013 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 16-ի սահմաններում շարքային Պարույր Մկրտչյանը գումարտակի ընդհանուր տողանից առաջ իրեն պատկանող «Սամսունգ» հեռախոսը թաքցրել է իրենց վաշտում՝ օրապահի կողապահարանի մոտ գտնվող փաստաթղթատախտակի տակ:

Տողանի ավարտից հետո նույն վաշտի օրապահ Բաբախանյանը թաքցրած տեղից վերցրել է Մկրտչյանի հիշյալ հեռախոսը:

Երբ Պարույր Մկրտչյանը եկել ու պարզել է, որ հեռախոսը չկա, ենթադրել է, որ գողացել են, ու հայհոյել է գողացողի հասցեին: Նա օրապահներ Սարգսյանին ու Բաբախանյանին հարցրել է: Վերջինս, հեռախոսը գրպանում թաքցնելով, ասել է, թե տեղեկություն չունեն:

Հեռախոսի կորչելու մասին իմացել է նաև շարքային Շմավոն Կուրեխյանը:

Նա Պարույրից ճշտել է, թե ովքեր են եղել օրապահները, և ենթադրել է, թե հեռախոսը գողացել է շարքային Վանիչկա Հովակիմյանը:

Շմավոնն ու Պարույրը իրենց կասկածները հայտնել են Վանիչկային:

Զինվորը հերքել է իր կողմից երբևէ հեռախոս գողանալու հանգամանքը: Սակայն Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը նրան չեն հավատացել, հայհոյանքներով պահանջել են վերադարձնել հեռախոսը:

Ապա պարզաբանումներ կատարելու՝ հեռախոսի գողությունն ընդունել տալու, այն վերադարձնելու նպատակով Վանիչկային կանչել են վաշտի պահասենյակ:

Ժամը 17-ի սահմաններում, ըստ դատավճռի, վաշտի հրամանատար, կապիտան Արման Մուրադյանը պահասենյակի բանալին տվել է շարքային Վաղինակ Սումբաթյանին՝ այնտեղից զենք մաքրելու շոր վերցնելու համար:

Երբ Սումբաթյանը բացել է պահասենյակի դուռը, Կուրեխյանը ներս է մտել, Սումբաթյանից պահանջել դուռը չփակել ու հեռանալ՝ հայտնելով, թե պահասենյակ է գալու Վանիչկա Հովակիմյանը:

Երբ Վանիչկան պահասենյակ է գնացել, Շմավոնն ու Պարույրը նրան մեղադրել են հեռախոս գողանալու համար, հայհոյանքներ հնչեցնելով պարտադրել են համազգեստը հանել:

Շմավոնի կանչով եկած շարքային Սիս Գևորգյանը ստուգել է Վանիչկայի ուսապարկը:

Ուսապարկում գտել են մեկ զույգ ականջակալ ու հեռախոսի մարտկոց: Վանիչկան ասել է,թե դրանք իրենն են, բայց Շմավոնը չի հավատացել, Արմեն Սարգսյանի միջոցով ուղարկել է, որ համածառայողները տեսնեն, միգուցե մեկնումեկը ճանաչի:

Բայց զինվորներից ոչ ոք չի արձագանքել:

Շմավոնը անձամբ է սկսել զինվորներին հարցուփորձ անել ականջակալների ու մարտկոցի վերաբերյալ, դարձյալ ոչ ոք տեր չի կանգնել:

Պարույրը, իմանալով, որ Վանիչկան սեր ունի զենքերը դասավորելու հետ, ենթադրել է, թե նա հեռախոսը պահած կլինի զինանոցում: Գնացել է զինանոց, փնտրել է հեռախոսը:

Վաշտի հրամանատար Արման Մուրադյանը հետաքրքրվել է, թե Պարույրն ի՞նչ է անում զինանոցում: Վերջինս պատասխանել է, թե հեռախոսը գողացել են, կասկածում է Վանիչկային, կարծում է, թե հեռախոսը կարող է թաքցված լինել զինանոցում:

Արման Մուրադյանը պահանջել է, որ Պարույրը հեռանա զինանոցից:

Տասը րոպե անց հերթով հրամանատար Մուրադյանի մոտ են մտել շարքայիններ Արայիկ Մկրտչյանը, Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը, ասել են, թե Վանիչկային են կասկածում հեռախոս գողանալու համար:

Պարույր Մկրտչյանը հայտարարել է. «Էսօր վաշտից տռուպ ա լինելու»:

Շմավոնն էլ պնդել է, թե Վանիչկան, իր համոզմամբ, նախկինում էլ է հեռախոսներ գողացել:

Արման Մուրադյանը, ըստ դատավճռի, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրազեկվելով, որ զինծառայողներ Վանիչկա Հովակիմյանի և Պարույր Մկրտչյանի ու Շմավոն Կուրեխյանի միջև ոչ կանոնագրքային հարաբերություններ են տեղի ունենում, կարգապահական իրավունք կիրառելու, կարգուկանոն հաստատելու, վերադաս հրամանատարությանը զեկուցելու փոխարեն, «իրեն ավելորդ աշխատանքով չծանրաբեռնելու, վաշտի վարկանիշը վերադաս հրամանատարության առջև չգցելու, միջադեպերից զերծ մնալու շահագրգռվածությունից ելնելով՝… չի կատարել իր պարտականությունները, դրսևորել է իշխանության անգործություն… չի կանչել Վանիչկա Հովակիմյանին ու անձամբ չի փորձել պարզել հեռախոսի գողության հանգամանքը, կանխել զարգացող իրադարձությունները… գնացել է թեյարան» ու վերադարձել է գումարտակի հրամանատարի տեղակալի կանչելուց հետո…

Արման Մուրադյանի հետ խոսելուց հետո Շմավոն Կուրեխյանը, ըստ դատավճռի, Վանիչկային նորից կանչել է պահասենյակ: Պարույր Մկրտչյանի հետ միասին, Դավիթ Ղահրամանյանի, Արմեն Սարգսյանի, Գրիգոր Բաբախանյանի, պահասենյակ մուտքուելք արած այլ զինվորների ներկայությամբ շարունակել է մեղադրել Վանիչկա Հովակիմյանին հեռախոսի գողության համար: Հայհոյանքների, սպառնալիքների ու հալածանքների զուգորդմամբ պահանջել են, որ Վանիչկան վերադարձնի հեռախոսը:

Պարույրը հայտարարել է, թե հեռախոսն իր հարազատի նվերն է, ոչ ոք իրավունք չունի իրեն զրկել հարազատների հետ հաղորդակցվելուց:

Նա Վանիչկա Հովակիմյանի նկատմամբ բռնություն է գործադրել՝ օձիքից քաշքշել է, հարվածել է դեմքին, սպառնացել է անբարենպաստ հետևանքներով, պահանջել է, որ հեռախոսը վերադարձվի մինչև ժամը 19-ը: Իսկ չվերադարձնելու դեպքում սպառնացել է հետագա ծառայության ընթացքում փոխել Հովակիմյանի կարգավիճակը անձնակազմի շրջապատում, հայտարարել է, թե «փչացնելու է» նրան:

Շմավոն Կուրեխյանն իր հերթին սպառնացել է Հովակիմյանին, իր զենքը տվել է, որ նա մաքրի՝ հայտարարելով, որ եթե մաս կորչի, նրան է կասկածելու:

Վանիչկա Հովակիմյանը շարունակել է հերքել, թե երբևէ հեռախոս է գողացել, երդվել է, խնդրել է հավատալ, բայց Պարույրն ու Շմավոնը պնդել են, թե հենց նա է գողացել:

Շմավոնը գողացված հեռախոսի համար Վանիչկայից պահանջել է 30 հազար դրամ, պահանջել է, որ նա զանգի ծնողներին, նրանցից գումար ուզի:

Վանիչկան հրաժարվել է: Շմավոնը պահանջել է, որ Վանիչկան 30 հազար դրամը բերի մինչև դեկտեմբերի 15-ը, սպառնացել է, թե հակառակ դեպքում զորքի դիմաց «փչացնելու է» նրան:

Նարեկ Միտոյանը, ըստ դատավճռի, լինելով օրվա վերակարգում՝ որպես վաշտի հերթապահ, պահասենյակում ականատես լինելով Վանիչկա Հովակիմյանի նկատմամբ Պարույրի ու Շմավոնի ծաղրուծանակին, անմիջապես չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:

Ժամը 18-ին Վանիչկա Հովակիմյանը Պարույրի ու Շմավոնի գործողությունների հետևանքով գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, մոտեցել է օրապահ, շարքային Լևոն Հովսեփյանին, խնդրել է նրա բջջային հեռախոսը, ապա դուրս է եկել զորանոցից, զանգել է հորը և ասել է. «Պապ, չեմ կարա ասեմ, լեզուս չի պտտվում, ես ինձ սպանելու եմ, վրես չլացես»:

Հետո անմիջապես վերադարձրել է հեռախոսը, մտել է զորանոց, խնդրել է, որ շարքային Համբարձում Մարտիրոսյանը իր հետևից փակի զորանոցի դուռը: Վերջինս դրսից փակել է դուռը:

Զինանոցում Վանիչկա Հովակիմյանը շտրիխ-մարկերով զինապահարանի աջ փեղկի վրա կատարել է գրառում. «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ»:

Ապա Շմավոն Կուրեխյանի ինքնաձիգից մեկ կրակոց է արձակել իր կզակային շրջանին ու ինքնասպան է եղել:

Վաշտի հրամանատար, կապիտան Արման Մուրադյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, որ մինչև 17-ն անց 30 րոպե անձամբ հսկել է, թե զինվորները ինչպես են իրականացնում իրենց զենքի խնամքը: Հետո մի քանի րոպեով գնացել է թեյարան՝ թեյ խմելու: Այնտեղ է իմացել, որ մայոր Պետոյանը կանչում է իրեն: Պետոյանի մոտ եղած ժամանակ մի կրակոց են լսել: Շարքային Սումբաթյանը հայտնել է, թե Վանիչկան ինքնասպանություն է գործել…

Ինքը բացարձակապես չի մտածել, թե ինքը որևէ մեղք ունի զինվորի մահվան համար…

Զինվորների կողմից բջջային հեռախոս պահելը թույլատրված չէ, ինքը պարտավոր չի եղել հեռախոսի կորստի մասին լսելով՝ անմիջապես թողնել իր մնացած գործերը և զբաղվել կորած հեռախոս փնտրելով… Ինքը չի լսել վիճաբանություն, հայհոյանք, սպառնալիք…

Հեռախոսի կորստի մասին իր իմանալուց մինչև զինվորի ինքնասպանությունը կես ժամ է տևել: Ինքը «որևէ պարտավորություն չի ունեցել առանց պարզաբանումներ կատարելու՝ չպարզված դեպքի մասին զեկուցել վերադաս հրամանատարությանը»…

Պարույր Մկրտչյանի արտահայտությունը՝ «այսօր վաշտում տռուպ է լինելու», լսել է դեպքից հետո զինվորների խոսակցություններից: Հետագայում իմացել է, որ «դրանք Պարույրի համար սովորական խոսակցական բառեր են, համոզված է, որ եթե Պարույրն օգտագործել է դրանք, չի նշանակում, թե նա սպառնացել է ինչ-որ մեկին սպանել կամ ինքնասպանության հասցնել»…

Ինքը Վանիչկայի հանդեպ ունեցել է առանձնական հարգալից վերաբերմունք, որովհետև նա ոչ միայն իր պարտականություններն է լավ կատարել, այլև միշտ բարձր է պահել վաշտի պատիվը… Դեպքի հետ կապված ծառայական քննության արդյունքներով ՊՆ-ի կողմից ինքը ենթարկվել է կարգապահական տույժի՝ պաշտոնի մեկ աստիճան իջեցումով…

Արման Մուրադյանը հրաժարվել է կողմերի հարցերին պատասխանելուց:

Ամբաստանյալ Նարեկ Միտոյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Ամբաստանյալ Պարույր Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց, հարցերին պատասխանելուց: Ասել է, թե դեպքի օրն իր հեռախոսն է ման եկել, ոչ մեկին քֆուր չի տվել, չի հալածել… Գիտի, որ «տռուպ» ռուսերեն բառ է, անձամբ օգտագործում է, նշանակությունը չի կարող ասել…

Ամբաստանյալ Շմավոն Կուրեխյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, թե երբևէ իրեն թույլ չի տա ու թույլ չի տվել, որ անտեղի մարդուն մեղադրեն: Պարույրի համար այդպիսի գործողություններ չի արել, նա իր ընկերը չի, որ գնա նրա համար հանցանք գործի, իրեն շառով բերի և արդեն ութ ամիս արգելանքի տակ պահվի: Չգիտի՝ իր դեմ ինչ են ունեցել, որ իրեն են շառ արել… Վանիչկայի հետ հեռու բարեկամ են գալիս, նման բան չի եղել, որ նրան նեղացնի, այն էլ չնչին հարցով:

Ինքն աշխույժ մարդ է, ինչ-որ մեկն իր ոտքի տակը քանդել է, հնարավոր է՝ սպաներից մեկն է… Վանիչկան իր զենքով է ինքնասպան եղել, բայց ինքը դեպքից ոչինչ չգիտի…

Վկա Բաբախանյանն ասել է, թե հայհոյանքների պատճառով չի ասել, որ ինքն է վերցրել հեռախոսը, վախեցել է՝ տեսնելով, թե ինչ են անում Վանիչկային, հասկացել է, որ նույն ձև էլ իր հետ են վարվելու… Մինչև ռազմական ոստիկանների գալը հեռախոսը տարել ու դրել է ազատ մահճակալի բարձի մեջ. այդ մահճակալին քնող զինվորը արձակուրդի մեջ է եղել… Գողանալու նպատակով չի վերցրել այդ հեռախոսը, նույն տեղում ինքն էլ իր հեռախոսն էր դրել, իր հեռախոսը չի գտել, վերցրել է Պարույրինը, որ սպաները չվերցնեն, պահել է, որ հետո վերադարձնի… Հեռախոսը վերցրել է, որ շտապ տուն զանգի…

Ընդհանուր իրավասության դատարանը Շմավոն Կուրեխյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով և 182 հոդվածի 1-ինմ մասով ու վերջնական պատիժ է սահմանել 7 տարի ազատազրկումը:

Պարույր Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Արման Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել 3 տարի ազատազրկման:

Նարեկ Միտոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 368 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել 6 ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելուն, կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում