«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները: Մյունխենցիների մրցակիցը կլինի Լոնդոնի «Արսենալ»-ը:
«Հետաքրքիր մրցակից ունենք` թիմի հզոր կազմով: Հաղթելը բարդ կլինի, սակայն, կարծում եմ, կարող ենք անցնել մրցաշարի հաջորդ փուլ:
Ուրախ եմ, որ կարող եմ տեսնել Լուկաշ Պոդոլսկուն և Պյեր Մերտեզակերին հետ և խաղալ նրանց դեմ»,- Նոյերի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:






































