Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև իրանական միջուկային ծրագրի հարցով վերջնական համաձայնագիրը կարող է ձեռք բերվել նոյեմբերի վերջին: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է BBC-ն:
«Ժամանակավոր համաձայնագիրը, որը «վեցյակը» կնքել էր Իրանի հետ, աշխարհը դարձրել է ավելի անվտանգ, քանի որ միջուկային զինանոցը նվազեցվել է»,- նշել է Քերին:
Շաբաթ պետքարտուղարը հարցի շուրջ քննարկում կունենա Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկրի նկատմամբ բոլոր պատժամիջոցներն անվանել էր անօրինական, այդ թվում՝ նրանք, որոնք ընդունվել են ՄԱԿ ԱԽ-ի որոշմամբ:










































