Կատալոնական «Բարսելոնա»-ն իր պաշտոնական կայքի ճապոներեն տարբերակն է թողարկել:
Բանն այն է, որ Ճապոնիայում կան ակումբի մոտ հազար անդամներ ու երկու ֆան-ակումբ՝ Penya Blaugrana Sol Naixent-ն ու Penya FC Barcelona Japan-ը:
Նշենք, որ կատալոնական ակումբի պաշտոնական կայքը գործարկվում է հետևյալ լեզուներով՝ կատալոներեն, իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն ու ճապոներեն:








































