Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Սեբաստիան Կելը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք, որ նրանց մրցակիցը լինելու է Դոնեցկի «Շախտյոր»-ը:
««Շախտյոր»-ն ուժեղ թիմ է, նրանք մեծ ներուժ ունեն: Խմբային փուլում դա շատ լավ երևաց:
Ամեն պարագայում այս փուլում թույլ մրցակիցներ չեն լինում: Մենք բոլոր հնարավորություններն ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,- ասել է Կելը:








































