Հասարակայնության հետ կապերի գծով «Ռեալ»-ի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի մրցակիցն է լինելու «Յունայթեդ»-ը:
«Կարծում եմ՝ երկրպագուները բավարարված են վիճակահանության արդյունքից: Սպասվում են շատ, շա´տ հետաքրքիր հանդիպումներ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սովորական ընկերություն չէ, այն աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է:
Մենք գիտենք, որ հեշտ չի լինելու: «Յունայթեդ»-ը գերաստղային թիմ է, բայց մենք «Ռեալ Մադրիդ»-ն ենք»,- ասել է Բուտրագենյոն:








































