Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Սպորտինգ»-ի 27-ամյա կիսապաշտպան Լուիշ Նանին ավտովթարի է ենթարկվել Լիսաբոնում: Այս մասին տեղեկացնում է Abola.pt-ն:
«Նանիի մեքենան, որով նա շտապում էր «Սպորտինգ»-ի հերթական մարզմանը, բախվեց այլ մեքենայի: Կիսապաշտպանը մարմնական վնասվածքներ չի ստացել»,- նշվում է վերոգրյալ պարբերականի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Նանին «Սպորտինգ» է տեղափոխվել 2014թ. օգոստոսին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից՝ վարձակալական հիմունքներով:





































