Ռեժիսոր Ռոջեր Քորմանը, ով 50-60-ական թվականներին էկրանավորել էր Էդգար Պոյի պատմվածքները, պատրաստվում է երկրորդ անգամ նկարահանել դրանք: Այդ մասին նա հայտնել է The Hollywood Reporter պարբերականին:
Ֆիլմերը ֆինանսավորելու է Քորմանի սեփական New Horizons Productions ստուդիան:
Նկարահանումները պլանավորում են սկսել 2013թ.: Յուրաքանչյուր ֆիլմի ստեղծման համար Քորմանը մտադիր է ծախսել մինչև կես տարի: Ֆիլմերի բյուջեն տատանվելու է 2 մլն-ից մինչև 2,5 մլն դոլարի սահմանում: Ինչպես նշում է պարբերականը, 50 տարի առաջ այդ նույն ֆիլմերը նկարահանվել են 15 օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուրի բյուջեն արժեցել է 250 հազար դոլար:
Ռեժիսորի խոսքերով՝ հիմնական խնդիրը դերասանների ընտրությունն է: Նրա դասական ֆիլմերի գլխավոր հերոս Վինսենթ Փրայսը մահացել է 1993-ին: Քորնը հույս ունի Փրայսի նման դերասան գտնել, որը նրա «նյարդերն ու զգացմունքները» կունենա:







































