Friday, 19 06 2026
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները

Բագրատյանի էֆեկտը

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը որոշել է առաջադրվել նախագահի թեկնածու և սառեցնել ՀԱԿ քաղխորհրդում իր անդամությունը՝ հայտարարելով նաև, որ կհանի թեկնածությունը, եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի առաջադրվելու մասին:

Ասել, թե Հրանտ Բագրատյանի հայտարարությունը սպասելի էր, հատկապես հայտնի ձայնագրության հրապարակումից հետո, որում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտնի տեսակետներ է արտահայտում Բագրատյանի մասին՝ թերևս կլինի սխալ:

Ընդհանրապես, Հրանտ Բագրատյանի որոշումը երևի թե պետք չէ կապել հայտնի ձայնագրության հրապարակման հետ, որովհետև նրա և ՀԱԿ գծի հակասությունը հասունանում էր բավական պրոգրեսիվ տեմպերով: Միաժամանակ, այս ամենով հանդերձ, այնքան էլ սպասելի չէր, որ Հրանտ Բագրատյանը կարող է նախագահական ընտրությունից առաջ, և այն էլ Տեր-Պետրոսյանից առաջ, կայացնել առաջադրվելու մասին որոշում՝ փաստացի իր վրա վերցնելով ՀԱԿ-ը ջլատելու կամ պառակտելու «կրակը», որ հիմա նրա վրա կթափեն ՀԱԿ ֆանատները: Այստեղ արդեն ձայնագրության դերը գուցե կա, բայց ամենևին ոչ այն իմաստով, որ Բագրատյանը զայրացել է և որոշել առաջադրվել, այլ ավելի շատ երևի այն իմաստով, որ Հրանտ Բագրատյանը, ի դեմս ձայնագրության բովանդակության, ստացել է իր որոշումը կայացնելու և հրապարակելու հստակ փաստարկ:

Սա, ըստ էության, նոր իրավիճակ է ստեղծում թե՛ Հայ ազգային կոնգրեսում, թե՛ քաղաքական դաշտում ընդհանրապես: Հայ ազգային կոնգրեսի իրավիճակն այլևս այդ կառույցի խնդիրն է, քանի որ այն, ըստ էության, դադարել է էական նշանակություն ունենալ ներքաղաքական գործընթացներում և ընդամենը հանդիսանում է աղմուկի, ոչ թե իրական քաղաքականության աղբյուր: Փոխարենը, Հրանտ Բագրատյանի առաջադրումը կարող է դառնալ իրական քաղաքականության նոր գործընթացի հիմք, որի շուրջ կարող է համախմբվել ազատական մի բևեռ: Այդպիսի փորձեր Հայաստանում շատ են եղել, երբ փորձ է արվել միավորել լիբերալ դաշտը, սակայն այդ փորձերը, բացի արարողակարգային մեկնարկից, ոչ մի նոր բանի, ըստ էության, չեն բերել:

Ներկայումս կարող է լինել նոր փորձ. Բագրատյանը տալիս է դրա հնարավորությունը: Պարզապես անհրաժեշտ է, որ այստեղ առաջնային դիտվեն արդեն ոչ թե անձերը կամ կուսակցությունների անվանումները, այլ գաղափարական հենքը: Ի վերջո, այս գործընթացը Հայաստանում ունի նաև բնական հիմքեր, որովհետև գաղափարական հենքի որոնումը արդեն Հայաստանի ներքաղաքական գործընթացների «ենթագիտակցական» պահանջ է, որն էլ ժամանակի ընթացքում քանդում է անվանական կամ կուսակցական հենքով ձևավորված կառույցները: Այլ կերպ ասած՝ Բագրատյանի առաջադրումը առնվազն կարող է լինել «ենթագիտակցական» ադեկվատության հերթական դրսևորումը Հայաստանում, որը, սակայն, երբեք չի ունեցել ադեկվատ գիտակցական շարունակություն:

Նախկին վարչապետի քայլը հետաքրքրական է սրանով, և այստեղ պետք է դիտարկել այդ առավել խորքային միտումների հավանականությունը և հնարավորությունը, քանի որ կարճաժամկետ իմաստով, անկասկած, ինքնախաբեություն և ռազմավարական սխալ կլինի այդ քայլին դարակազմիկ նշանակություն հաղորդելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում