Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը բանակցությունների ուղիով կարող է իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի մամլո ասուլիսը, որտեղ նա ամփոփում էր Բաքու կատարած իր այցը:
Նրա խոսքերով` տարածքային ամբողջականությունը ԵԽԽՎ-ի քննարկման հարցը չէ, բոլոր անդամ երկրները պետք է հետևեն տարածքային ամբողջականության սկզբունքին:
«Ցանկացած հակամարտության կարգավորման համար երկխոսություն է անհրաժեշտ: Տվյալ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է ԵԽԽՎ ղեկավարը:
Նրա խոսքերով` ԵԽԽՎ-ում առկա են պատվիրակություններ երկու պետություններից, և բանակցությունների ուղիով կազմակերպությունը կկարողանա իր ներդրումն ունենալ համակարտության կարգավորման մեջ: