Քուրդ աշխարհազորայինները կանգնեցրել են «Իսլամական պետության» գրոհայինների հարձակումը Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանին տեղակայված Այն Ալ-Արաբ քաղաքի վրա (քրդերեն՝ Կուբանի): Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Սաֆիր» թերթը:
Պարբերականը մեջբերում է «քրդական ինքնապաշտպանական ջոկատների» ներկայացուցիչ Ռիդուր Խալիլի խոսքը, ով հայտարարել է, որ քուրդ աշխարհազորայինները կանգնեցրել են իսլամիստների հարձակումը քաղաքի արևելքից 10 կմ հեռավորության և քաղաքից հարավային ուղղությամբ մոտ 20 կմ հեռավորության վրա:
Վերջին 2 օրերին աշխարհազորայինները ոչնչացրել են ավելի քան 60 գրոհայինի, որից 20-ին՝ անցած գիշեր: Քրդական ինքնապաշտպանության ուժերն այս շաբաթվա սկզբին կորցրել են մոտ 30 մարտիկ:









































