News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամներն այսօր հայտարարել են, թե, որպես բողոքի նշան երկրում ընթացող իրադարձությունների դեմ, իրենք դադարեցնում են օրենսդիր մարմնում գործունեությունը:
Նրանց տարածած հայտարարությունում նշված է հետևյալը. «Այսօր երկրում տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, որոնք վկայում են քաղաքական նոր իրողության մասին: Ներկա պահին կուսակցությունում տարվում են խորհրդակցություններ, թե ինչ ձևով և որ մեթոդներով պետք է կուսակցությունը շարունակի իր քաղաքական գործունեությունը:
Երկիրը հայտնվել է այն շեմին, ուր ավարտվում է ժողովրդավարությունը և սկսվում են քաղաքական այլ հայացքների տեր մարդկանց հետապնդումն ու ոչնչացումը: Իշխանությունները հայտարարել են մարտեր առանց կանոնների»:








































