Մադրիդի «Ռեալ»-ը իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որում իր աջակցությունն է հայտնել «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային, ում այսօր տեղափոխել են հիվանդանոց քաղցկեղի բարդացման պատճառով:
«Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է իր աջակցությունը հայտնել «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային ու մաղթել նրան շուտափույթ ապաքինում:
Նաև մենք ի սրտե համբերություն ենք ցանկանում «Բարսելոնա»-ին ու Տիտոյի ընտանիքին», – նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Տիտո Վիլանովան տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ նրա մոտ կրկնվել է լսողական ապարատի քաղցկեղը, որի դեմ նա անցած տարի վիրահատվել էր:







































