«Ատլետիկ Բիլբաո»-ի պաշտպան Ֆերնանդո Ամորեբիետան Twitter-ի իր էջում գրել է, որ խնդիրներ չունի թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի հետ, փոխանցում է Football Espana-ն:
«Ես հիմա գրում եմ՝ ցանկանալով հերքել այն լուրերը, որ տարածվել են լրատվամիջոցներում: Ես ոչ մի խնդիր չունեմ մարզչի հետ»,- գրել է Ամորեբիետան:
Այս մրցաշրջանում սա արդեն առաջին դեպքը չէ, որ խոսվում է Մարսելո Բիելսայի ու խաղացողների միջև առկա լարվածության ու տարաձայնությունների մասին:
Այդ ամենի մասին են վկայում թիմի հանդերձարանում արված գաղտնի ձայնագրությունները:








































