Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրվում է Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Ֆերնանդինյոյի ծառայություններով:
Նշվում է, որ ակումբը կփորձի բրազիլացու տրանսֆերը ձեռք բերել արդեն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆերնանդինյոյի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, որի ղեկավարները պատրաստ են 20 մլն եվրո վճարել այդ տեղափոպության իրականացման նպատակով:
Calciomercato-ին ավելի վաղ տված հարցազրույցում Ֆերնանդինյոն հայտարարել է, որ անգլիական ակումբ տեղափոխության նպատակով բանակցություններն ավարտին են մոտենում:








































