ԵվրաԱզԷսի խորհրդի միջպետական նիստի ժամանակ Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է ԵվրԱզԷսն արմատականորեն վերակազմավորելու անհրաժեշտության մասին:
«Բելառուսն ինտեգրման զարգացման կողմնակից է և պատրաստ է հստակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, բելառուսական կողմը հանդես է գալիս հօգուտ ԵվրԱզԷսի արմատական վերակառուցման »,- Բելառուսի պատվիրակության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Interfax գործակալությունը:
Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ 2011 թ. դեկտեմբերին ԵվրԱզԷսի խորհրդի միջպետական նիստում պետության ղեկավարները համընդհանուր կարծիք են հայտնել այն մասին, որ «Եվրասիական տնտեսական համագործակցությունը լուծել է իր առջև դրված հիմնական խնդիրը՝ Մաքսային միության և Միասնական տնտեսության տարածության վերաբերյալ»: Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ համաձայնություն է ձեռք բերվում համագործակցությունը վերակառուցելու և Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին:
Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչը հավելել է, որ մարտին կայացած ԵվրԱզԷսի նիստի ժամանակ Ղազախստանը նշել է, որ դեռևս վաղ է Եվրասիական տնտեսական միությունը հաստատելու համար: Արդյունքում առաջարկվում է ԵվրԱզԷսի վերակառուցումը սահմանափակել նրա գործունեության օպտիմալացմամբ և Ինտեգրման կոմիտեի քարտուղարության անդամների թվի կրճատմամբ:









































