Ուկրաինայի ֆուտբոլի տանը ՈՒՖՖ-ն բանակցություններ է վարել երկրի ազգային թիմը գլխավորելու հիմնական թեկնածու շվեդ մասնագետ Սվեն-Յորան Էրիքսենի հետ:
«Բանակցությունների ընթացքում, որոնց ներկա է եղել նաև մասնագետի գործակալ Միխել Մորիսոնը, քննարկվել են Էրիքսենի անձնական պայմանագրի մանրամասները, ինչպես նաև մարզչի առաջարկությունները՝ թիմի հետ աշխատանքի վերաբերյալ: Վերջնական որոշումը կկայացվի ՈՒՖՖ-ի գործադիր խորհրդի նիստի ժամանակ, որը կկայանա մոտ օրերս»,- նշված է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ:







































