«Շրջանառության կամ վաճառքի հարկը ավելի լավ է, քան ավելացված արժեքի հարկը, որը իսկապես բոլորին հունից հանում է: Եվրոպական ճգնաժամի խնդիրը հենց ԱԱՀ-ն է, դեֆիցիտի արտահանում է տեղի ունենում մի երկրից մյուս երկիր»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ որակապես կողմ է նոր հարկատեսակին, բայց տեխնիկապես մի 3 ամիս հետո կառավարությունը կզգա, որ «չի ստացվում»:
Բագրատյանը խորհուրդ տվեց հրաժարվել արտոնություններից, որովհետև բացի այն, որ Սահմանադրությունն է այդպես պահանջում, նաև օրինակ` կա խոշոր ռեստորանային համալիր, որին սարքավորումներ բերելու համար ԱԱՀ հետաձգման արտոնություն է տրվել. «Ինչո՞ւ պիտի արտոնություն ստանա: Բայց տվել եք՝ ելնելով օրենքից կամ չգիտեմ ինչից»:
Հ. Բագրատյանը խորհուրդ տվեց օրինագծի ընդունումը հետաձգել 1 ամսով և լրամշակել:









































