«Արմավիա» ավիաընկերությունը պարտք չէ «Սուխովի քաղաքացիական ինքնաթռիներ» ընկերությանը Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռի համար: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:
Ինչպես մեկնաբանել է Բաղդասարովը, ինթնաթիռի արժեքը եղել է 20 միլիոն դոլար, որից փոխարդողն անմիջապես վճարել է 16 միլիոնը: Սակայն այնուհետև «Արմավիա»-ն վերադարձրել է ինքնաթիռը «Սուխովի քաղաքացիական ինքնաթռիներ» ընկերությանը:
«Այսպիսով, մենք տեխնիկական սպասարկման համար ոչինչ պարտք չենք, նրանք կարծում են, որ մենք պետք է մեկ միլիոն դոլար վճարենք, որպեսզի զերծ պահենք ինքնաթիռը խափանումից»,- հայտարարել է Բաղդասարովը:
Superjet-ի արժեքը սկզբում պաշտոնապես չէր հաղորդվում՝ չնայած ԶԼՄ-ների գործարար աղբյուրները նշում էին, որ առաջին պատվիրատուին (որը հենց «Արմավիան» էր) սովորաբար զեղչ է արվում կատալոգով սահմանված գնի առնվազն 20 տոկոսի չափով: Կատալոգի գներով (զեղչը հաշվի չառնելով)՝ ինքնաթիռի գինը տատանվում է 35-36 միլիոն դոլարի սահմաններում:
Օգոստոսին «Սուխովի քաղաքացիական ինքնաթռիներ» ընկերությունը հայտարարել էր, որ «Արմավիա»-ն պետք է վճարի ավելի քան 4 միլոլոն դոլար՝ առաջին SSJ-100-ի համար: Ռուսական կողմը նշել էր, որ հայկական փոխադրողը չի վճարել մասնավորապես ինքնաթիռի պահետստամասերի (որոնք երաշխավորված չեն եղել) և ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար:









































