Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Գանովեր»-ի դեմ հանդիպումից առաջ «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ ակումբն իր առջև առավելագույն արդյունք գրանցելու խնդիր է դրել:
«Մենք գիտենք, որ մեզ ծանր հանդիպում է սպասվում: Ցանկանում ենք նվաճել Գերմանիայի գավաթը և վերապրել նախկին զգացումները:
Անհամբեր սպասում եմ «Հանովեր»-ի դեմ հանդիպման օրվան: Ինձ համար նշանակություն չունի` երբ են անցկացվում գավաթների խաղարկությունները` օգոստոսի՞ն, թե՞ դեկտեմբերին: Այդ մրցաշարը միևնույն է` գրավիչ է մնում»,- հայտնել է Կլոպը:







































