Իտալիայի գավաթի խաղարկության «Ինտեր»-«Վերոնա» խաղում հետաքրքիր դեպք գրանցվեց:
Երբ Անդրեա Ստրամաչոնին արդեն օգտագործել էր երեք փոխարինումները, հանկարծակի վնասվածք ստացավ թիմի դարպասապահ Լուկա Կաստելացին:
Դրանից հետո խաղացողներից մեկը ստիպված էր կանգնել դարպասում, ու այդ պատասխանատու գործը իր վրա վերցրեց Ռոդրիգո Պալասիոն, ինչի համար նա հաստատ չափսոսաց: Պալասիոն մեկ-երկու հիանալի սեյվ կատարեց:









































