Իտալիայի Ջենովա քաղաքի դատախազությունը երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հորը՝ Տիցիանո Ռենցիին, կասկածում է կեղծ սնանկացման մեջ: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Պարբերականի տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է մի քանի ամիս առաջ և կապված է Chil post ընկերության սնանկացման հետ, որը զբաղվում էր թերթերի տարածմամբ և նախկինում պատկանում էր Ռենցի ընտանիքին:
Իտալիայի վարչապետի հոր հետ միասին գործով անցնում են այդ ընկերության երկու նախկին տնօրեններ:
Այնուամենայնիվ՝ դեռևս այնքան էլ պարզ չէ, թե ընկերության սնանկացման հետ ինչ կապ ունի Ռենցի ավագը, քանի որ ընկերությունը սնանկ էր հայտարարվել անցյալ տարի և այդ պահին պատկանել է մեկ այլ ձեռնարկատիրոջ:








































