Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայացավ մեկ հանդիպում: «Էյբար»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Մալագա»-ին:
Չնայած հյուրերի հնչեղ անվանն ու անհամեմատ բարձր կարգին, «Էյբար»-ը չվախեցավ առաջ գնալ ու գրոհներ կազմակերպել:
Այդ գրոհներից մեկն ավարտվեց դարպասի գրավումով, ու միայն խաղին ավելացված ժամանակի 4-րդ րոպեին «Մալագա»-ն կարողացավ հավասարեցնել հաշիվը:
«Էյբար» – «Մալագա»՝ 1:1
Գոլերը՝ Անիբարո, 74՛ – Օնյեու, 90+4՛







































