ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովը որոշում է կայացրել 2018 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ:
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ որոշում է կայացվել նաև մրցաշարի որոշիչ խաղերն ընդունող մարզադաշտերի վերաբերյալ: Կիսաեզրափակիչները կկայանան Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի մայրաքաղաքի «Լուժնիկի» մարզադաշտում: Առաջնության եզրափակիչը ևս կանցկացվի մոսկովյան արենայում:
Հիշեցնենք, որ վերջինս կընդունի նաև 2018 թվականի աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպումը:








































