Արամ Խաչատրյան համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Փառատոնը, նրա խոսքով, առանձնահատուկ է նրանով, որ Արամ Խաչատրյանի երաժշտության և նորարարական երաժշտության խառնուրդն է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դեսպանը, անդրադառնալով Հայաստանում մշակութային կյանքին, նշեց, որ զարմանալորեն շատ բազմազան և հարուստ է մշակութային կյանքը: Եվ շաբաթվա ցանկացած օր կարող ես որևէ համերգասարահ կամ թանգարան գնալ, ամեն օր մի զբաղմունք կա:
Նա նշեց, որ իր երկու դուստրերը սովորում են լարային գործիքներ նվագել,, և ինքը որքան հնարավոր է՝ հաճախ աշխատում է նրանց համերգների տանել, ու նաև բալետ, որ նրանք տեսնեն՝ եթե շատ աշխատեն, շատ փորձեն, ինչպիսի հաջողությունների կհասնեն:









































