Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Անգլիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեդինգ»-ի դեմ խաղում:
«Խնդիր էր դրված վստահորեն հաղթանակ տանել, և մենք հասանք մեր նպատակին: Մի պահ «Արսենալ»-ի ֆուտբոլիստներն ասես փոքր-ինչ թուլացրին տեմպը, 2 գոլ բաց թողեցին: Սակայն, ընդհանուր առմամբ, մենք խաղացինք այնպես, ինչպես նախատեսել էինք:
«Արսենալ»-ն իր քննադատներին ճիշտ պատասխան տվեց խաղադաշտում»,- նշել է ֆրանսիացի մասնագետը:









































