Լոնդոնի «Արսենալ»-ի անգլիացի հարձակվող Թեո Ուոլքոթը խոսել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ ընթացող բանակցությունների մասին:
«Մենք շարունակում ենք բանակցել, բայց այս հարցը այդքան էլ արագ լուծվողներից չէ:
Ինչպես ես արդեն ասել եմ վերջին շաբաթներին, սա շատ ժամանակ կխլի, բայց վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն ինչ կհստակեցվի», – խաղացողի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում կատարելով Sky Sports-ին:
Հիշեցնենք, որ Ուոլքոթի ներկա պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը, ինչը նշանակում է, որ արդեն հունվարից նա կարող է որպես ազատ գործակալ բանակցել ցանկացած ակումբի հետ:









































