«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին մեկնաբանել է «Պարմա»-ի դեմ հանդիպմանն իր թիմի ցուցադրած խաղը: Հիշեցնենք` Ա Սերիայի 2-րդ տուրի հանդիպումն ավարտվել է «ռոսսոներիներ»-ի` 5:4 հաշվով հաղթանակով:
«Զայրացած եմ ու միաժամանակ երջանիկ: Սա զարմանալի թիմ է: Եկեք չմոռանանք, թե որտեղից ենք մենք եկել: Տղաները զարմանալի կամք դրսևորեցին և, չնայած պաշտպանության գծում թույլ տված մեր սխալներին, երկրպագուները պետք է գոհ լինեն:
Իհարկե, մենք պետք է հաղթեինք: Բայց կարևոր է, որ մեր գոլերը եղան գեղեցիկ խաղարկումների արդյունքում»,- Goal-ը մեջբերում է Ինձագիի խոսքերը:






































