Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում անցկացրել է 20 զույգի ամուսնական արարողություն: Դա Հռոմի պապի մասնակցությամբ առաջին նմանատիպ արարողությունն է վերջին 14 տարում:
Նրանց թվում, որոնց ամուսնացրել է Ֆրանցիսկոս պապը սուրբ Պետրոսի բազիլիկում, եղել են զույգեր, որոնց դրությունը ավանդաբար հավանության չի արժանանում Վատիկանի կողմից. նրանցից ոմանք միասին ապրել են մինչ ամուսնությունը, իսկ մի նորահարս արդեն երեխա է ունեցել իր նախորդ սիրավեպից:
Ամուսնական արարողությունների կնքումը տեղի է ունեցել կաթոլիկ եպիսկոպոսների հավաքից 1 օր առաջ, որտեղ պետք է նորից քննարկման դրվեր կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը ընտանիքի հարցերի նկատմամբ:











































