Տաշքենդում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի 2014 թ. առաջնությունը: 98 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ հաղթական գոտեմարտից հետո կիսվել է տպավորություններով.
«Հաղթեցի օլիմպիական չեմպիոնին , որին պարտվել էի Լոնդոնում կայացած խաղերի ժամանակ և ռևանշի հասա: Շատ ծանր մենամարտ էր, սակայն ի վերջո ես կարողացա հասնել իմ նպատակին և դարձա աշխարհի չեմպիոն: Հույս ունեմ, որ կկարողանամ հանդես գալ մինչ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը»-,ասել է հայ ըմբիշը:
Հիշեցնենք, որ եզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթեց գերմանացի Օլիվեր Հասլերին:









































