Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը դուրս է եկել եզրափակիչ:
Եզրափակչում Ջուլֆալակյանի մրցակիցը Խորվաթիան ներկայացնող Նևեն Զուգայն է:









































