Թուրքական Dünya Bülteni լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան NBC հեռուստաալիքի համար աշխատող օպերատոր Ազիզ Աքյավաշն անհետացել է Սիրիայում: Արդեն 5 օր է, ինչ որևէ տեղեկություն չի ստացվում նրանից: Վերջին անգամ նրանից և NBC-ի մեկ այլ աշխատակից Ռիչարդ Էնգելից տեղեկություն է ստացվել դեկտեմբերի 13-ին:
Նշվում է, որ Աքյավաշը 1980 թվականներից սկսած իր հեռուստախցիկով գտնվել է աշխարհի «թեժ» կետերում և նկարահանել է դրանցում գրանցված պատերազմները: Դա հիմնականում վերաբերում է Մերձավոր Արևելքի ու Լատինական Ամերիկայի պատերազմներին: Չի բացառվում է, որ NBC-ի ներկայացուցիչները կարող են գտնվել սիրիացի ապստամբների ձեռքում:









































