«Լիվերպուլ»-ի հարձակվող Դենիել Սթարիջը ազդրի վնասվածք է ստացել Անգլիայի հավաքականի կազմում:
Sky Sports-ի տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը կարող է բաց թողնել շուրջ երեք շաբաթ: Բժիշկները դեռ վերջնական կարծիք չեն հայտնել Սթարիջի վնասվածքի լրջության աստիճանի և ապաքինման ժամկետի մասին:
Սակայն արդեն ստույգ հայտնի է, որ ֆուտբոլիստը չի կարող մասնակցել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի իր թիմի մեկնարկային` «Լուդոգորեց»-ի դեմ խաղին: Նա բաց կթողնի մի քանի խաղ նաև Պրեմիեր Լիգայի շրջանակներում:










































