«Ֆերարի»-ի նախագահ Լուկա դի Մոնտեձեմոլոն մոտ 23 տարվա աշխատանքից հետո պաշտոնապես հայտարարել է, որ լքում է իր զբաղեցրած պաշտոնը:
«Սա մի ամբողջ ժամանակաշրջանի ավարտ է: Որոշել եմ լքել պաշտոնս 23 տարվա աշխատանքից հետո:
Առաջին հերթին ցանկանում շնորհակալություն հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին:
Դուք անկրկնելի էիք ընկերության առաջխաղացման, անմոռանալի հաղթանակների կերտման գործում՝ աշխարհի ուժեղագույն բրենդերից մեկում»,- գրված է Դի Մոնտեձեմոլոյի պաշտոնական մամլո հաղորդագրությունում: