Հոլիվուդյան դերասան Քիանու Ռիվզը և ռեժիսոր Ռոլանդ Էմմերիխը կզբաղվեն New Angeles գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի պրոդյուսերությամբ, հայտնում է Deadline-ը: Սերիալի արտադրությունն ու տարածումը կստանձնի Slingshot Global Media ընկերությունը:
Սցենարը կգրի Գրեգ Գուրվիցը: Հայտնի է, որ Էմմերիխը կնկարահանի փորձնական դրվագը: Սերիալը կպատմի երիտասարդ տղամարդու պատմությունը, որը խուսափում է իրականությունից՝ գրեթե ամբողջ ժամանակն անցկացնելով վիրտուալ աշխարհում: Նա իր համար նոր անհատականություն է ստեղծում, սկսում է հասկանալ իր կոչումը և բացահայտում է գաղտնիք, ինչը իրական կյանքում զգալի հետևանքների է հանգեցնում:
Առայժմ չի նշվում՝ արդյոք Ռիվզն անձամբ կմասնակցի՞ նկարահանումներին:










































