Էկվադորի իրավապահ մարմինները առգրավել են մոտ 1.6 տոննա թմրանյութ: Այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի ներքին գործերի նախարարությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Խմբաքանակի առգրավումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ հատուկ գործողության արդյունքում:
Նախ իրավապահները Էկվադորի Գուայակիլե քաղաքում առգրավել էին 30 կգ մարիխուանա ու կարողացել էին վնասազերծել թմրաառևտրով զբաղվող հանցախմբին: Ապա դրա միջոցով իրավապահները դուրս էին եկել Էսմերալդաս նահանգում գործող հանցավոր կազմակերպության վրա:
Այնտեղ իրավապահներն առգրավել էին ավելի քան հազար փաթեթ կոկաին՝ 1.59 տոննա քաշով:








































