Հայտնի մարդկանց կյանքով հետաքրքրվողներն ամենաշատը ցանկանում են իմանալ նրանց անձնական կյանքի մասին։ Շատ աստղեր փորձում են քողարկել այն, սակայն կան այնպիսիները, ովքեր չեն ամաչում պատմել իրենց սեռական կյանքի մասին: Օրինակ, Գվինեթ Փելթրոուն Redbook magazine’s ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր երջանիկ կյանքի համար պարտական է ամուսնու՝ Քրիս Մարտինի հետ սեքսին: Օլիվիա Ուայլդն էլ իր հերթին խոստովանել է, որ իր ընկերոջ՝ Ջեյսոն Սուդեյքիսի հետ սեքսով զբաղվում են «քենիական մարաթոնյան վազորդների» պես:
Քեմերոն Դիասը հայտարարել է, որ սեքսն իր համար երիտասարդության և ներշնչման աղբյուր է: Լինելով սեռապես բավարարված՝ դերասանուհին զգում է, որ կարող է սարեր շուռ տալ: Մայքլ Դուգլասը, ով ամուսնացած է իրենց շատ ավելի երիտասարդ կնոջ՝ Քեթրին Զետա Ջոնսի հետ, իրավիճակից ելք է գտել. նա չի ամաչում խոստովանել, որ իրեն լրացուցիչ ուժեր վիագրան է տալիս: Ռոբերտ Դաունի-կրտսերը խոստովանել է, որ երիտասարդ ժամանակ նախընտրել է ինքն իրեն բավարարել: Եվ այդ կիրքը «մանիակալ» բնույթ էր կրում:
Անջելինա Ջոլին հիացած է Բրեդ Փիթի հետ իր հարաբերություններով: Նա հայտարարել է, որ Բրեդն իր կյանքի լավագույն տղամարդն է, ում հետ ինքը միշտ հասնում է սեռական բավարարվածության գագաթնակետին: Ջեսիկա Սիմփսոնն էլ իրեն սեքսում մոլագար է համարել: Նրա խոսքերով՝ ինքը պատրաստ է օրերով դուրս չգալ անկողնուց, քանի որ շատ է սիրում սեքսով զբաղվել: Եվ վերջապես, հայտնի կնամոլ Ջորջ Քլունին, ով իր անմեղությունը 16 տարեկանում է կորցրել, նշում է, որ կյանքում ամենակարևոր բանն օրգազմն է: Ըստ նրա՝ հենց դա է կյանքում ուժ տալիս և մեծագույն բավարարվածություն պարգևում:









































