ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի նկատմամբ արդյունավետ վերահսկողության կարևորությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը:
«Նրանք քննարկել են արևելյան Ուկրաինայում հրադադարի մեխանիզմի նկատմամբ արդյունավետ վերահսկողության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:










































