Թուրքիայի ոստիկանությունն ու հատուկջոկատայինները համատեղ լայնամասշտաբ օպերացիա են անցկացրել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում: Օպերացիայի ընթացքում նրանց հաջողվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններից շուրջ 20 մլն դոլար արժեքով 20 տոննա մարիխուանա առգրավել: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Օպերացիայի ընթացում թուրք ուժայիներն առգրավել են նաև զենքի վիթխարի խմբաքանակ:
Իշխանությունների փոխանցմամբ՝ այդ օպերացիան լուրջ հարված է հասցրել PKK-ի դիրքերին, որը վերջին 30 տարիներին արյունալի պայքար է մղում Թուրքիայի տարածքում անկախ պետություն ստեղծելու համար:









































