Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոն հանդես է եկել Ա Սերիայի թիմերի քանակը կրճատելու և 18-ի հասցնելու առաջարկով: Այս մասին տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:
Ս.թ. օգոստոսի 11-ին Տավեկիոն ձայների 60.4%-ով հաղթել էր ԻՖՖ նախագահական ընտրություններում:
Հիշեցնենք, որ դրանից հետո 71-ամյա Տավեկիոն հայտնվել էր ռասիստական սկանդալի կենտրոնում՝ աֆրիկացի ֆուտբոլիստներին անվանելով «բանան ուտողներ»:
ՖԻՖԱ-ն ԻՖՖ-ին խնդրել էր հետաքննություն սկսել այս կապակցությամբ:









































