Facebook սոցցանցը ներմուծում է տեսանյութերի դիտումների հաշվիչ: Այս մասին հայտնել է ընկերության մամլո ծառայությունը: Դիտումների քանակը կկրկնօրինակի YouTube-ի համանման գործառույթը և թույլ կտա պարզել այս կամ այն հոլովակի ժողովրդականությունը:
Ինչպես հայտնել են Facebook-ում, ամեն օր սոցցանց է ներբեռնվում մոտ 1 մլրդ հոլովակ, որոնց մեծ մասը ներբեռնվում և դիտվում են բջջային սարքերի միջոցով:
Համեմատության համար նշենք, որ 2012-ին YouTube-ում օրական մոտ 4 մլրդ տեսահոլովակ է ներբեռնվել:








































