Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն դատական հայց է ներկայացրել ընդդեմ El Mundo-ի:
Իսպանացի ֆուտբոլիստը որոշել է պատժել լրագրողին և պարբերականը` կեղծ լուրեր շրջանառության դնելու համար: Ալոնսոն նշել է, որ երբևիցե սիրուհի չի ունեցել և չի պատրաստվում ունենալ:
«Դատական հայց ներկայացնելուս գլխավոր պատճառը Մադրիդը լքելու վերաբերյալ El Mundo-ի կեղծ լուրերն են: Ցանկանում եմ տեղեկացնել, որ կկիրառեմ բոլոր հնարավոր միջոցներն ընդդեմ այդ նյութի հեղինակի և պարբերականի, որտեղ այն տպագրվել է»,- Twitter-ի իր էջում գրել է 32-ամյա իսպանացին:








































