Անցած տարի ՀՖՖ-ն փոխել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգը: Հիմա որոշվում է ոչ թե առաջնության, ինչպես եղել էր նախորդ տարիներին, այլ տարվա լավագույն ֆուտբոլիստը:
Այսինքն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում կլինեն նաև ազգային հավաքականի անդամները, ովքեր հանդես են գալիս արտերկրում:
ՀՖՖ-ի որոշմամբ՝ բարձրագույն խմբում հանդես եկող ակումբները պետք է ներկայացնեն հինգ ֆուտբոլիստի, ովքեր կընդգրկվեն լավագույն խաղացողի մրցույթի ընդհանուր ցուցակում: «Միկա»-ի մարզչական կազմը և ակումբի ղեկավարությունը ներկայացրել են հետևյալ հինգ խաղացողների թեկնածությունը. Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Գևորգ Կասպարով, Աղվան Մկրտչյան, Արմեն Պետրոսյան և Անդրանիկ Ոսկանյան՝ գրում է «Միկա»-ի պաշտոնական կայքը:









































