Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը մեկնաբանել է իր թիմի խաղը «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Հայաստանի ընտրանու դեմ հանդիպմանը:
«Գործը բացարձակապես ռևանշում չէ` նախորդ տարվա պարտության համար, այլ նրանում, որ սա այս փուլի առաջին հանդիպումն էր: Մեկնարկային հանդիպումները բոլորին շատ դժվար են տրվում: Սկզբում բոլորը հավասար պայմաններում են, և յուրաքանչյուրը կարծում է, որ սա հենց այն անգամն է, որ ինքը պետք է դուրս գա խմբից: Այդ պատճառով, իսկապես, շատ դժվար է:
Մեր թիմի որոշ ֆուտբոլիստների չհաջողվեց ցուցադրել այն, ինչի նրանք ընդունակ են: Սակայն մենք կամք ցուցաբերեցինք: Եթե խաղը չի ստացվում, շատ կարևոր է պահպանել տրամադրվածությունը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Օլսենի խոսքերը:







































