Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդն իր կարծիքն է հայտնել ազգային թիմի խաղի վերաբերյալ և նշել, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածք ստանալուց հետո մեր թիմը խնդիրներ ունեցավ:
«Մենք լավ հանդիպում ենք անցկացրել: Կազմակերպված էինք գործում մի թիմի դեմ,որը հիանալի է գրոհում: Հակառակորդի հարձակվողներին ձեռնունայն թողեցինք, ինքներս գոլ խփեցինք: Սակայն հետո Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, և մենք բարդություններ ուենցանք:
Խաղադաշտը լքելուց անմիջապես առաջ Հենրիխը հնարավորություն ուներ հաշիվը 2:0 դարձնել: Չեմ կարծում, թե մենք ֆիզիկական պատրաստվածության հետ խնդիրներ ունենք: Պարզապես դանիացիների կազմում կատարված փոփոխությունները փոխեցին նաև խաղի ընթացքը»,-ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Շալանդի խոսքերը:







































