«Սանթոս»-ի առաջատար Նեյմարը հերթական անգամ պարգևատրվել է ` արժանանալով Արմանդո Նոգեյրայի տիտղոսին: Այն սահմանվել է 2009 թվականին և հանձնվում է համատեղ SporTV-ի և GLOBOESPORTE-ի կողմից:
Տարվա դափնեկիրը որոշվում է յուրաքանչյուր խաղից հետո ֆուտբոլիստի ստացած միջին միավորների ցուցանիշով: 2012 թվականին Նեյմարը մասնակցել է Բրազիլիայի ազգային առաջնության 17 հանդիպումներում, իսկ նրա միավորների միջինը կազմել է 7.13:
Հավելենք, որ Նեյմարը Արմանդո Նոգեյրայի պատվավոր տիտղոսը ստանում է երկրորդ անգամ:










































