Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ դաշինքի մի շարք անդամ երկրների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինա ժամանակակից զենքեր մատակարարելու և ռազմական խորհրդականներ ուղարկելու մասին, Facebook-ի իր էջում գրել է Պյոտր Պորոշենկոյի բլոկ կուսակցության առաջնորդ Յուրի Լուցենկոն:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել արևմտյան ռազմական խորհրդականների և զենքի մատակարարման մասին`ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լեհաստանից ու Նորվեգիայից»,- ասվում է հաղորդագրությունում:










































