Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի կարծիքով`ժամանակն է, որ իր թիմը պայքարի խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ անցնելու ժամանակը:
«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարում ուելսցիները արտագնա հանդիպում կանցկացնեն Անդորայի ընտրանու հետ:
«Մենք հիանալի թիմ ունենք: Երիտասարդ ենք, բայց արդեն հինգ, վեց կամ անգամ յոթ տարի խաղում ենք միասին: Արդեն այն աստիճանի ենք հասել, որ ժամանակն է ստանալ արդյունքները:
Պետք է խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում խաղալու իրավունք վաստակենք: Լավ թիմ ենք, որը լավ ֆուտբոլ է ցուցադրում: Եկել է Ուելսի հավաքականի ժամանակը»,- Goal. com-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:









































